15:18 Պուգաչեւան որոշել է ապագա որդուն կոչել Ֆիլիպ |
![]() Հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչեւան, ինչպես երեւում է, ոչ մի բանով չի ցանկանում հետ մնալ իր նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովից: Նա լրագրողներին հայտարարել է, որ եթե ինքն ու Մաքսիմ Գալկինը որդի ունենան, նրան կկոչի Ֆիլիպ: «Իհարկե Ֆիլիպ: Ես կխնդրեմ Մաքսիմին մեր որդուն անվանել Ֆիլիպ եւ աշխարհում կողք-կողքի կքայլեն Ֆիլիպ Գալկինն ու Ալլա Կիրկորովան: Դա իսկական իդիլիա է»,-ասել է Պուգաչեւան, պատասխանելով հարցին, թե ի՞նչ անուն կտա իր ապագա որդուն, հաղորդում է BCM պորտալը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ֆիլիպ Կիրկորովը հանրությանը հայտնել էր, որ դուստր է ունեցել, ում անվանել է Ալլա-Վիկտորյա: Դուստրը ծնվել էր փոխնակ մորից: Մոտ մեկ ամիս առաջ Ալլա Բուգաչեւան եւ Մաքսիմ Գալկինը ամուսնացել են, նրանց հարսանիքը 2011-ին ամենաաղմկոտ իրադարձությունն էր ռուսական շոու բիզնեսում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
