22:23 Քահանան եկեղեցում դաջվածքի սրահ է բացել |
ԱՄՆ Միչիգան նահանգի քահանաներից մեկն իր եկեղեցում դաջվածքի սրահ է բացել: Ինչպես գրում է ամերիկյանThe Flint Journal պարբերականը, Սթիվ Բենթլին այդպիսով մտադիր է եկեղեցի «բերել» նրանց, ովքեր իրենց «այդքան էլ լավ չեն զգում ավանդական եկեղեցում»: «Դաջվածք անելը ժամանակակից մշակույթում արվեստի տեսակ է: Կարծում եմ, որ սխալ է դաջվածք անելը թմրանյութերի օգտագործման կամ պոռնոգրաֆիայի հետ կապելը»,-ասել է քահանան: Ինքը՝ քահանան, երկու դաջվածք ունի, որոնցից մեկը հենց եկեղեցու սրահում է արել: Քահանան պատմել է, որ իր սրահը շատերին է «գրավում», սակայն, բոլոր սրահ այցելողներնը չեն, որ եկեղեցի են հաճախում: Բենթլին եկեղեցու շենքն այլ նպատակների համար ևս օգտագործում է. այսպես օրինակ, նա թույլ է տվել այնտեղ մարտեր առանց կանոնների մրցաշար անցկացնել և այն որպես ավտոարհեստանոց օգտագործել: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |