
Հայտնի մարդկանց ներկայությունը միշտ էլ մեծ գումարների հետ է կապված: Քիմ Քարդաշյանի ներկայությունը վայելելու համար երեկոների կազմակերպիչները մեծ գումարներ են ծախսում: Երիտասարդ կինը համաձայնել է Ամանորը դիմավորել Լաս Վեգասի Թաո ակումբում կազմակերպվելիք երեկույթին, բայց այդ իրադարձության համար կազմակերպիչները ստիպված կլինեն Քարդաշյանին վճարել 460.000 եվրո: RadarOnline-ի հաղորդմամբ` այդ գումարը վճարելու համար կազմակերպիչները իրենց հույսը կարող են դնել հաճախորդների վրա: Մուտքի համար հաճախորդները պետք է վճարեն 153 եվրո, բայց նրանք, ովքեր կցանկանան նստել Քարդաշյանի հետ նույն սեղանին ստիպված կլինեն հրաժարվել 15300 եվրոյից: Ամանորն այդ ակումբում կդիմավորեն նաև այլ հայտնի աստեղ, ինչպիսիք են Մըրայա Քերին և Քեթի Փերին, որոնք ավելի համեստ են գտնվել և իրենց ներկայության համար պահանջել են համապատասխանաբար 287000 և 153000 եվրո: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|