09:45 Քիմ Քարդաշյանի «վարձը» 150 հազ դոլար է |
Աշխարհահռչակ երգիչների և երաժշտական խմբերի պատվերների գործակալ Մայք Էսթերմանը նշել է, որ մասնավոր խնջույքի համար ցանկացած գնով կարելի է համաշխարհային աստղ վարձել, տեղեկացնում է Yahoo լրատվականը: «Ցանկացած գնի համապատասխան հեղինակություն կգտնվի, եթե ցանկանաք Playboy–ի մոդելի հրավիրել, նրա ներկայության համար կվճարեք 1000-ից 1500 դոլար, իսկ եթե Լեդի Գագային եք ցանկանում տեսնել ձեր խնջույքին, ապա պատրաստ եղեք բաժանվել ձեր միլիոններից»,- ասել է Էսթերմանը: Գործակալի ցուցակը գլխավորում է փոփ երգչուհի Լեդի Գագան, որի ներկայության համար համար անհրաժեշտ կլինի վճարել 2մլն դոլար, նրան հաջորդում է «Մետալիկա» խումբը, որը մեկ երեկույթի համար պահանջում է 1.5մլն դոլար, եռյակը 300 հազ դոլարով եզրափակում է Պիտբուլը: Անդրադառնալով հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին, Էսթերմանը նշել է, որ նրա մեկ երեկոյի արժեքը 150 հազ դոլար է: «Քիմը պահանջարկ ունի ամեն շաբաթ, սակայն նա ամեն մի երեկույթի չի գնում»,- ավելացրել է Էսթերմանը: Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
| « Ապրիլ 2012 » | ||||||
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | ||||||