Գլխավոր էջ » 2012 Հունվար 15 » Ռուսական տիեզերակայանն այսօր կընկնի Երկրի վրա
20:10 Ռուսական տիեզերակայանն այսօր կընկնի Երկրի վրա |
Ռուսական «Ֆոբոս-Գրունտ» տիեզերակայանը Երկիր մոլորակի վրա կընկնի կիրակի օրը մոսկվայի ժամանակով 18:36-ի և երկուշաբթի օրը գիշերվա 02:24-ի սահմաններում: Այդ ընթացքում տիեզերակայանը կհասցնի 4 լրիվ պտույտ կատարել Երկրի շուրջը: Նրա անկման հնարավոր վայրեր են գրեթե ամբողջ Հարավային Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկայի հյուիս-արևմուտքը և Ավստրալիան: «Ֆոբոս-Գրունտ»-ն արձակվել էր Բայկոնուրից անցյալ տարվա նոյեմբերի 9-ին: Սակայն տիեզերակայանի շարժիչները չգործեցին և դեպի Մարս դրա առաքելությունը ձախողվեց: Ավելի վաղ հայտնել էին, որ «Ֆոբոս-Գրունտ»-ի անկման ամենահավանական վայրը լինելու են Արգենտինայի ցամաքային հատվածը և Ֆոլքլենդյան կղզիները: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0