14:11 Սիլիկոնե կրծքերի համար ստիպված կլինեն հարկ վճարել |
Բրիտանուհինները այսուհետև հարկ են վճարելու սիլիկոնե կրծքերի համար: Այսպես, կանայք, ովքեր կմեծացնեն իրենց կրծքերը, ստիված են վճարել իրենց գեղեցկության համար: Կրծքերը մեծացնելու պլաստիկ վիրաբուժությունը շատ տարածված և պոպուլյար է համարվում վերջերս, սակայն հնարավոր է, որ շուտով դա այդքան մեծ պահանջարկ չունենա: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով` Մեծ Բրիտանիան պլանավորում է ներդնել նոր հարկ, համաձայն որի, այն կանայք, ովքեր կմեծացնեն իրենց կրծքերը, ստիպված կլինեն որոշակի գումար վճարել պետությանը: Դրա հետ մեկտեղ հարկը վերաբերելու է նաև այլ ` շքեղության համար նախատեսված պլաստիկ վիրաբուժություններին: Այս նախաձեռնության կողմնակիցների կարծիքով, պլաստիկ վիրաբուժության ծառայություններից օգտվելու համար նախատեսված լրացուցիչ վճարումների ներդրումները ոչ միայն կբարձրացնեն պլաստիկ վիրաբուժության ծառայության գները, այլ նաև կդարձնեն դրանք առավել քիչ հասանելի: Խոսքը գնում է, առաջին հերթին, անչափահաս աղջիկների մասին, որոնք հաճախ դիմում են նման քայլերի ուշադրություն չդարձնելով` այն փաստը, որ նրանց մարմինը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել: Ըստ վիճակագրական տվյալների, անչափահաս աղջիկների թիվը, ովքեր դիմել են պլաստիկ վիրաբուժության և նրանց, ովքեր ցանկանում են դիմել, դեռ 2010 թվականին աճել է երկու անգամ:
Slaq.am - Լրատվական աղբյուր
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |