Գլխավոր էջ » 2012 Հունվար 11 » Սնուփ Դոգին մարիխուանայով բռնել են Մեքսիկայի սահմանին
00:56 Սնուփ Դոգին մարիխուանայով բռնել են Մեքսիկայի սահմանին |
![]() Հայտնի ռեփեր Սնուփ Դոգին թմրանյութով ձերբակալել են Մեքսիկայի սահմանին: Ավտոբուսում, որով նա շրջագայություների էր մեկնել, ոստիկանական շունը թմրանյութի հոտ էր առել: Ոստիկանները աղբարկղից մոտ 15 գրամ մարիխուանա էին գտել: Երգչին տեղափոխել են Հադստեդ շրջանի շերիֆի մոտ: Սնուփ Դոգը պատճառաբանել է, թե բժշկական նպատակներով մարիխուանա ծխելու թույլտվություն ունի Կալիֆոռնիայից, սակայն ոստիկանությունը հայտնել է, թե թույլտվությունը չի գործում Թեքսասում: Մարիխուանան առգրավել են, իսկ Դոգին ազատ արձակել` հունվարի 20-ին դատարան ներկայանալու հրահանգով: TMZ-ի տվյալներով, նա կարող է վճարել 537 դոլար տուգանք, կամ իր անմեղությունն ապացուցել դատարանում: Սնուփ Դոգը մեկ անգամ չէ, որ դատարանի առջեւ է կանգնել թմրանյութերի պահման համար: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
