16:40 Տապակած միսը նպաստում է երիկամների քաղցկեղի առաջացմանը |
Լավ տապակած կարմիր միսը բարձրացնում է երիկամների քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին նախազգուշացնում են ամերիկացի գիտնականները` American Journal of Clinical Nutrition պարբերականում: Նրանք պարզել են, որ միջին տարիքի մսակեր մարդիկ 19%-ով ավելի հաճախ են տառապում երիկամների քաղցկեղից: Քաղցկեղի ամերիկյան ազգային համալսարանի գիտնականները հետազոտել են 50 և բարձր տարիք ունեցող 500000 մարդու տվյալներ: Նրանց առողջական վիճակին գիտնականները հետևել են 9 տարի: Այդ տարիների ընթացքում մոտ 1800 մարդու մոտ երիկամների քաղցկեղ է հայտնաբերվել, ընդ որում, միջին հաշվով տղամարդիկ իրենց սննդակարգում օգտագործել են 57-85 գրամ միս, իսկ կանայք`28-57 գրամ: Իսկ նրանք, ովքեր ամենաշատն են միս օգտագործել (մոտ113 գրամ) առավել հաճախ են տառապել քաղցկեղից: Հատկապես այդ հիվանդությունը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր միսն օգտագործել են տապակած վիճակում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |