Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 07 » Տղամարդը Ծննդաբերել է
23:20
Տղամարդը Ծննդաբերել է

Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը իր արտասովոր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Սակայն նա տղամարդ է ու, հետեւաբար, երբեք ոչ մեկի մտքով չէր անցել, որ նա կարող է հղի լինել:

Այնուամենայնիվ, նրա հսկա փորը խանգարում էր ազատ տեղաշարժվել, շնչել:

Օրերից մի օր Սանջուն իրեն շատ վատ է զգացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց ու անմիջապես ենթարկել վիրահատության: Բժիշկներն ապշել են. պարզվել է հնդիկի տարօրինակ գիրության պատճառը՝ Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը:

Կարելի է ասել, որ Սանջուն կեսարյան վիրահատությամբ երեխա է ունեցել:

Բժիշկների անցկացրած հետազոտության արդյունքներից պարզվել է, որ տղամարդը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է «պտուղ՝ պտղի մեջ». մոր արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ եւ դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ: Արդյունքում՝ մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ:
Աղբյուրը` Առավոտ.ամ

Սանջուն իր եղբորն իր մեջ կրել է երեսունվեց տարի ու չի մահացել, ինչն էլ արձանագրվել է իբրեւ ապշեցուցիչ փաստ:
Դիտումներ: 1000 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0