Գլխավոր էջ »
2011 » Դեկտեմբէր » 28 » Վենեսուելան հավակնում է դառնալ տարվա «ամենամարդասպան» երկիրը
16:44 Վենեսուելան հավակնում է դառնալ տարվա «ամենամարդասպան» երկիրը |
Ինչպես վկայում է վենեսուելական` բռնության մոնիտորինգ իրականացնող «ՕՎՎ» ընկերությունը` Վենեսուելան հավակնում է գլխավորել աշխարհում ամենաշատ մարդասպանության դեպքեր գրանցած երկրների ցուցակը` տեղեկացնում է News.au լրատվական ծառայությունը:
Համաձայն մոնիտորինգի արդյունքների` այս տարի Վենեսուելայում 19 336 մարդասպանության դեպք է գրանցվել: Այսինքն` օրական սպանվել է 53 մարդ: «Պետք է նկատել, որ մարդասպանության գործոնը աճելու միտում ունի: Նախորդ տարվա համեմատ երբ 100 000 բնակչից սպանվել էր 48 մարդ, այս տարի այդ ցուցանիշը հասել է 67-ի: 29 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա չափազանց բարձր ու նվաստացուցիչ ցուցանիչ է: Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովարված չէ»,- ասել է «ՕՎՎ»-ի մամլո խոսնակը: Հավելենք, որ «ամենամարդասպան» երկրների ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Կոլումբիան և Մեքսիկան, որտեղ համապատասխանաբար` 100 000 բնակչից սպանվել է 32 և 14 մարդ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
|
Դիտումներ: 677 |
Ավելացրեց: MINAS
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|