Գլխավոր էջ » 2012 Հունվար 17 » Վիկ Դարչինյանը կմենամարտի Տոկիոյում
18:42 Վիկ Դարչինյանը կմենամարտի Տոկիոյում |
Թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը Վիկ Դարչինյանի եւ ճապոնացի Շինսուկե Յամանակայի միջեւ տեղի կունենա Տոկիոյում։ Ապրիլի 1-ին կայանալիք մենամարտում ճապոնացի բռնցքամարտիկն առաջին անգամ կպաշտպանի անցած տարվա նոյեմբերին նվաճած տիտղոսը, հաղորդում է Boxing Scene-ը։ Australian Associated Press-ի հետ զրույցում մարզիչ Էլիաս Նասարը հայտարարել է, որ Դարչինյանը երբեք չի մենամարտել Ճապոնիայում, սակայն այդ կապակցությամբ ոչ մի մտավախություն չունի։ «Դարչինյանը բազմաթիվ երկրպագուներ ունի Ճապոնիայում։ Հայաստանից եւ Ռուսաստանից հետո հենց Ճապոնիայում է ամենաշատը վաճառվում Դարչինյանի մարզաշապիկները։ Վիկը հավանում է ճապոնացի բռնցքամարտիկների ոճը։ Նրանք մարտիկներ են եւ դուրս են գալիս ռինգ պայքարելու համար»,- ասել է մարզիչը։ Նասարը հայտնել է, որ Դարչինյանն այժմ ԱՄՆ-ում է եւ արդեն վերսկսել է մարզումները` անհամբերությամբ սպասելով ճապոնացի բռնցքամարտիկի հետ մենամարտին։ news.am
|
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
11
TAK
Օրացույց
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0