Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբէր » 30 » Windows Phone-ը 2012-ին կթարմացվի 2 անգամ
18:03
Windows Phone-ը 2012-ին կթարմացվի 2 անգամ

Microsoft ընկերությունը եկող տարում կթողարկի Windows Phone 7 օպերացիոն համակարգի երկու կարևոր թարմացում: Համաձայն թարմացումների գրաֆիկի, որ ներկայացրել է WMPoweruser բլոգը, 2012 թվականի երկրորդ քառորդին կթողարկվի Tango անվանմամբ թարմացում: Սպասվում է, որ Tango-ն նախատեսված կլինի համեմատաբար էժան և թույլ պարամետրերով սարքերի համար:

Հաջորդ և ավելի «լուրջ» թարմացումը կկոչվի Apollo: Microsoft-ն այն կներկայացնի 2012-ի 4-րդ քառորդում: Այս թարմացումը նախատեսված կլինի առավել հզոր սարքերի համար (հավանաբար, դրանք կլինեն երկմիջուկ պրոցեսորով և HD էկրանով սարքերը):

Այնուամենայնիվ, ի տարբերություն iOS և Android ՕՀ-ների՝ WP7 ՕՀ-ի մասնաբաժինը շուկայում բավականին նվազել է: Ըստ Gartner-ի հաշվետվության՝ Windows-սարքերի վաճառքը 2011 թվականի երրորդ քառորդում անցած տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 500 հազարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

 

Դիտումներ: 420 | Ավելացրեց: MINAS | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
11
TAK
Մուտքի ձև
Օրացույց
«  Դեկտեմբէր 2011  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 194
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0