14:15 Զույգերի համար վիճելն օգտակար է. գիտնականներ |
Ամուսնության ամրության և երկարատևության համար պետք է շաբաթը մեկ անգամ վիճել, խորհուրդ են տալիս հնդիկ հոգեբանները: Նրանք հատուկ ուսումնասիրել են ամուսնացած զույգերի կենսակերպը և հանգել այն եզրակացության, որ նրանցից 44%-ը վստահ է, որ վեճերն օգնում են ավելի լավ հարաբերություններ ունենալուն, գրում է The Daily Mail-ը: Shaadi.com պորտալի աշխատակիցների և IMRB վերլուծական գործակալության հետազոտությունները ցույց են տվել, որ վեճերը վերացնում են սթրեսը և դրական ազդեցություն են ունենում տան մթնոլորտում, ի տարբերություն այն դեպքերի, երբ զույգերից ամեն մեկը պարփակվում է իր մեջ և չի արտահայտում զգացմունքները: Մինեսոտայի համալսարանի գիտնականներից մեկն ընդգծում է, որ վերը նշվածը չի նշանակում, որ պետք է համակերպվել վեճերի հետ, չպետք է մոռանալ, որ վեճերը կարող են հանգեցնել նաև ամուսնալուծության: Հարաբերությունների պարզումը կարող է շատ օգտակար է լինել, բայց այդ ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ վիրավորական խոսքերից: Կարևոր չէ ինչու են մարդիկ զայրանում, կարևորն այն է, թե նրանք ինչպես են հաղթահարում ստեղված իրավիճակը: Որոշ մասնագետներ փաստում են, որ երեխաների առաջ վեճերի լուծումը այդքան էլ վատ չէ, Եթե մարդիկ լուծում են իրենց խնդիրները, նրանք դրանով ցույց են տալիս՝ ինչպես դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից: Կարևորը՝ խոսակցությունը չսկսել վիրավորանքներից: Tert.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |